Posted in Գրականություն

Նար-Դոս

«Նեղ օրերից մեկը» պատմվածքը կարդալուց հետո, նստեցի ու սկսեցի մտածել։ Մտածեցի երկար նրա մասին՝ թե ինչ էր փորձում ասել հեղինակը, ինչ խոսք էր ուղղում իր ընթերցողին։ Ավելի լավ հասկանալու համար, մեկ անգամ ևս ցանկացա թարմացնել հիշողությունս և կարդալ ու նայել Նար-Դոսի կյանքի մասին։ Հետո հասկացա մի պարզ բան ամեն ինչ ավելի հեշտ էր, քան ես կարծում էի։ Ավելի հեշտ ու պարզ, բայց դա այն պարզությունը չէր, որի մասին կարող ենք ասել՝ կարդացել ենք, ցանոթ ենք, եղել է։ Դա մի անբացատրելի միտք է ու հասկացողություն, պարզ բայց միևնույն ժամանակ բաց չթողնող, գրավող ու հետաքրքրող։ Քանի որ վերցված է մեր կյանքից։ Պարզ ասելով, չեմ ուզում ասել, որ նա գրել է պարզ վիպակներ, նորավեպեր, այլ այն որ նա մարդու կյանքը գրել է այնպիսին ինչպիսին որ կա։ Առանց այնպիսի մտքերի, որոնց ներսում պատասխանը գտնելու համար պետք է փնտրենք շատ խորը։ Սակայն, չնայած նրան, որ օրինակ «Մեր թաղ»-ի մեջ հեղինակը գրել է հասարակ գյուղացու, աշխատավորի կյանքից վերցված պատմություններ ու դրանք շարադրել մեզ համար պարզ լեզվով՝ պատմությունները, սյուժեն, կյանքը դրանք մի լրիվ, անվերջ խորհելու պատճառ են դառնում։ Եվ հենց այդպես է Նար-Դոսի մոտ, ըստ իս, ամեն ինչը պարզ է, բայց գրավիչ ու իսկական։ Իր գրելաոճն ու վիպակները, նովելներն էլ հենց պատմում են նրա մասին, թե ինչպիսին է եղել հեղինակը՝ ակամայից նրանք խոսում են։ Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան) ծնվել է Թիֆլիսում, աշխատել խմբագրատանը, ստեղծագործել։ Նա անգամ չէր սիրում իր քաղաքից բացակայել։ Այս ամենի հետ նա կյանքն էլ ընկալել է ամեն ինչով՝ իր բարությամբ, իր չարությամբ ու թշվառությամբ, խղճով, լի աշխատանքով, ինչի վառ ապացույցն են նրա գրչին պատկանող ամեն պատմվածք։ Կրկին վերադառնում եմ «Նեղ օրերից մեկը» պատմվածքին, որտեղ Պապիկյանի գրքերից վաճառվել էին ընդամենը մի քանիսը, որում հերոսը ամեն կերպ փորձում էր գտնել օրվա ապրուստը ու չկորցնել տանիքը՝ վարձով։ Հետաքրքիր է վերջը․ «Հինգ ամիս է` ռոճիկ չեմ ստացել, կհավատա՞ս, թե չէ: Մի րոպե Պատրիկյանը լուռ նայում էր քարտուղարի աչքերին: — Բաս ինչո՞վ ես ապրում, — հարցրեց: — Դու՞ ինչով ես ապրում, — եղավ քարտուղարի պատասխանը: Պատրիկյանը ձեռքով հուսահատական մի շարժում արավ, գլխարկը ոչ թե ծածկեց, այլ ծածկելիս ուղղակի խփեց գլխին և դուրս գնաց»: Մենք մեր մասին այդքան չենք մտածում, չենք զարմանում, չենք անհանգստանում ինչքան մեզ մոտիկ մարդկանց մասին։ Ըստ իս հենց այսպես էլ Պապիկյանը, նա մի կերպ մտածում էր իր մասին,կամ ավելի ճիշտ չէր մտածում՝ չգիտեմ։ Բայց քարտուղարի խոսքելը լսելիս նա զարմացավ ու մտահոգվեց՝ ինչպե՞ս։ Եվ քարտուղարի պատասխանը՝ հարցը, տվեց բոլոր հարցերի պատասխանը։ Այդ ժամ անցավ նաև Պապիկյանի զարմանքը։

Այն պատճառով,որ Նար-Դոսը գրել է մարդկանց մասին՝ նրանց էության, մտածելակերպի , նրա պատմվածքները չեն հնանում և մնում են արդի մինչ այսօր։ Այդպես էլ «Թե ի՛նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» պատմվածքն է։ Հերոսը ապրում է աշխատելու համար, տան հոգսը թեթևացնելու համար, կա նրա մայրը ոչ այդքան հաճելի մի կին։ Մայրը չարախոսը, խիստ, անգամ դժգոհ, որ չի թողնում անգամ իր հարսը ազատ շնչի։ Երկու շաքարի կտորները, որոնք պետք է բերեին քաղցրություն հակառակը դարձան դառնության ու աղի, վաղուց արդեն լցված, արցունքների պատճառ։ «Կնոջն սպանելու համար մեղադրվող դրոգապան Յագորը նախնական քննության ժամանակ դատական քննչի հարցուփորձին պատասխանելով՝ ասաց.

— Մի մուշտի տվի, է՛լի, ուրիշ բան խո չե՛մ արել»։ Եվ իրոք ինչ էր արել նա, բացի մի հարվածից․․․ ոչ ինչ չէր արել, իսկ կինը արդեն չկար այլ կար նրա անշունչ մարմինը, որը հուսով եմ այժմ կլինի ազատ։

Նույն «Մեր թաղը» ժողովածուին է պատկանում նաև «Ինչպես բժշկեցին» պատմվածքը։ Այստեղ նույնպես հեղինակը պատմում է օրվա հացը մի կերպ վաստակող մի ընտանիքի մասին։ Աղջկա՝ Մարթայի, մայրը մահացել է, հայրը ծերացել՝ սպիտակ մորուքով։ Մարթան իր մորից սովորել էր և մեծացել՝ հավատը սրտում, նա մաքուր հոգով էր ու պատրաստ էր հարկն եղած դեպքում միշտ օգնության ձեռք մեկնել։ Սակայն ինչպես պատմվածքում է ասվում․ «— Դու գիտում չես, բիձա ջան, սուրբն արդարին ա բռնում, որ մեղավորները խելքի գան, իրան ընդդեմ բան չանեն: Համա դու դարդ մի անի, — ավելացրեց Գրիգորը խրախուսիչ ժպիտով խփելով ծերունուուսին, — ես էս ա, լավացնելու եմ: Ինձ գրբաց Գրիգոր կասեն, սատանեք չէ, Սադայելն էլ գա, իմ ձեռքից պրծնիլ չի: Դե, հըմի սկսենք»: Սուրբը իրոք որ բռնեց արդարին և Մարթան գժվեց։ Անգամ Գրիգորը չկարողացավ նրան օգնել։ Չգիտեմ միգուցե, ըստ իս, պատճառներից մեկն էլ այն էր, որ քսան ռուբլին ետ վերցրեցին՝ չէ՞ որ ասում են ամեն մի արած լավություն խետք է գնահատվի։ Ինչևէ այդ հասարակ, խեղջ, իր մի օրվա հաց ու ջրով ապրող ընտանիքի վերն էլ սա էր։ «Մարթան թեև շուտով լավացավ մաթրախի խարաններից, բայց մի քանի ամսից հետո մեռավ նույն խելագար դրության մեջ: Նրան շուտով հետևեց և ծերունի հայրը:

Իսկ գրբաց Գրիգորը մինչև օրս էլ շարունակում է իր արհեստը՝ առաջվա պես ժպտուն աչքերով և կարմիր այտերով»: