Posted in Գրականություն

Թմկաբերդի առումը

Կարդա Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը։

«Թմկաբերդի առումը» պոեմը Թումանյանը գրել է 1902 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրում 1905 թվականին։ Այնուհետև հեղինակի կենդանության ժամանակ պոեմը տպագրվել է վեց անգամ։ Պոեմի նյութը Հովհաննես Թումանյանը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից։ Այն «Թմկաբերդի առումը» վերնագրով գրի է առել Երվանդ Լալայանն իր «Ջավախքի բուրմունքը» բանաստեղծական նյութերի ժողովածուի մեջ։ Թումանյանը ձգտել է պոեմին որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ հաղորդել և փիլիսոփայական ընդհանրացումներ կատարել։ Պոեմում Թումանյանը վառ է պահում մարդու կոչման, լավ ու բարի գործ կատարելու գաղափարը և դրան հակադրում չար և վատը։ Թումանյանին հետաքրքրել է կանանց մատնությամբ ամրոցներ գրավելու մոտիվները, և նա, այս հիմնական սբաղմունքներից բացի, ուսումնասիրել է նաև համանման այլ ավանդազրույցներ։ Հովհաննես Թումանյանը պոեմը գրելուց առաջ՝ 1901-ին, այցելում է Թմբկաբերդ, բերդի ավերակները դիտել է դիմացի Գյումուրդա գյուղից և իրական ազդակներից ստացած տպավորություններով հարստացրել իր ներշնչանքը։

Թմկաբերդի առումը պատմողական պոեմ է, որն ունի գործողություն, հերոսներ, դիպաշար։ Այն ունի բանահյուսական հիմք։Պոեմը բաղկացած է նախերգանքից և 12 մասերից։ 12-րդ մասը վերջինն է, որն ամփոփում է նախերգանքի գաղափարը, պոեմի մեջ կատարվող գործողությունների իմաստը։Հենց նախերգանքում բանաստեղծը ստեղծել է թափառական աշուղի կերպարը, որը կյանքի իմաստության խորհրդանիշն է։ Աշուղը պատմում է կյանքի անցողիկության մասին, որը հավերժական է ծննդի և մահվան բնական օրենքը, բայց մսհից ավելի հզոր է մարդու գործը։

  • Գտիր տողերը, որտեղ Թաթուլին է նկարագրում։

 Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,

Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

  • Գտիր տողերը, որտեղ թմկա տիրուհուն է նկարագրում։

Ջահել կինը սևաչյա։

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,

Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝

Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,

Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։

 Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
    Ա՛յ նազանի աննըման.

  • Բնութագրիր Նադիր Շահին. ներկայացրու նրա վատ և լավ կողմերը։ Վերաբերմունք արտահայտիր նրա արարքի նկատմամբ։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Այս տողերը արդեն բավական են Շահին բնութարելու համար։ Շահը խորամանկ էր, նա ամեն ինչ ու ամեն գնով կհասներ իր ուզածին։ Նա նաև փիլիսոփա էր ու շատ խելացի։ Իր կյանքի փորձից նա հասկացել էր, որ չի կարելի հավատալ փառքին կամ հաղթանակին, քանզի դրանք ժամանակավոր են, բայց չէ որ գործն է անմահ, ինչպես ասում է Թումանյանը։ Նա նաև ուժեղ էր, քանզի հարեմից մինչև զինվորական բոլորը վախենում էին նրանից և ռիսկ չէին անի նույնիսկ մտածել դավաճանության մասին։ Սակայն նույնիսկ ամենաուժեղ մարդիկ, ես կասեի հենց ամենաուժեղ մադրիկ կարիք են զգում թույլ լինելու, սիրված լինելու։ Թվում է, թե ահա Նադիր Շահ, մեծ, հզոր արքա, գրավել է մեծ տարածքներ, իր հպատակության տակ ունի միլիոնավոր մարդկանց, ինչի կարիքը կարող է նա զգալ, չէ որ հենց նա պիտի երջանիկ լինի, սակայն ոչ, նա ունի սիրո կարիք։ Եվ երբ նա Թմկա տիրուհու օգնությամբ տիրեց բերդին, նա ուրախ չէր, քանզի վերջնականապես հիասթափվեց այս աշխարհից։ Հասկացավ, որ չի կարող վստահել ոչ մեկին ու ոչնչին։ Ինքս նրան համարում եմ ավելի շատ դրական կերպար, քան՝ բացասական։ Նա հզոր առաջնորդ էր ու իր երկիրը հզորացրեց, խելացի, խոհեմ, փիլիսոփա էր, ով ընդամենը ուզում էր(թեպետ չի խոստովանի) թույլ լինել։

  • Գնահատիր թմկա տիրուհու արարքը։ Տեսակետներդ գրառիր դավաճանության շուրջ ընդհանրապես (ում են հավատարիմ լինում և ում են դավաճանում, հնարավո՞ր է զերծ մնալ դավաճանությունից, նա, ում դավաճանում են, մեղքի բաժին ունի՞ կատարվածում և այլն)։

Թմկա տիրուհու արարքը կարող եմ հասկանալ, քանզի եթե նայենք ժամանակաշրջանը նա ամուսնացավ առանց սիրելու, նախ նրա կարծքիը հաշվի չէին էլ առնի, չէ որ հենց ինքը Թաթուլ իշխանն էր նրան հավանել, նա չէր կարող չսիրել նրան, բացի այդ Թաթուլն էլ նրա համար լավ թեկնածու էր նա դարձավ Թմկա տիրուհի։ Հենց սրա համար ամուսնացավ ու իրեն մխիթարեց, սակայն ամուսնական կյանքի մի քանի տարի անց Թմկա տիրուհի տիտղոսը էլ նրան չէր գերում, նա իրեն որպես ստրուկ էր զգում։ Կարծում եմ նա չի դավաճանել Թաթուլին, քանի որ նա նրան չէր էլ սիրում, իսկ ինչպես կարող ես դավաճանել մեկին ում չէր սիրում։ Չեմ կարող ասել էր, գիտեր արդյոք Թաթուլը, կամ ընդունում էր արդյոք Թաթուլը այն, որ կինը իրեն չի սիրում, սակայն եթե գիտեր ուրեմն նա իր մեղքը ուներ կատարվածի մեջ։ Ի վերջո դու պարտավոր չես այն մարդու առաջ, ով քեզ իորւմ է, բայց դու պարտավոր ես այն մարդու առաջ, ում սիրում ես։

Posted in Գրականություն

Փարվանա

«Փարվանա» բալլադը Թումանյանը գրել է 1902 թ.: Ժողովրդական այս լեգենդի մասին հեղինակը առաջին անգամ լսել է Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին, իր դասընկեր Գրիգոր Վանցյանից: Հետագայում այցելել է Ախալքալաք, Փարվանա լիճ, տեղի ժողովրդից Փարվանայի մասին լսել ավանդություններ ու զրույցներ:
Սիրո, գեղեցկության, իդեալի հավերժության որոնումը «Փարվանա» բալլադում ստանում է բարձրագույն արտահայտություն: Իր ստեղծագործությանը բնորոշ եղանակով Թումանյանը բալլադն սկսում է գեղեցիկ բնապատկերով: Փարվանա արքայի անառիկ ամրոցի էպիկական հանդարտ նկարագիրը լրացվում է արքայի դստեր քնարական գեղեցիկ պատկերով: Բալլադի սկիզբն ստեղծում է երջանկության սպասման տրամադրություն, որ գործողությունների հետագա զարգացման ընթացքում աստիճանաբար մարում է և տեղի տալիս տխուր պատկերի:

«Փարվանա արքան մի աղջիկ ուներ», չնաշխարհիկ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ։ Նրա ցանկությամբ արքան հրավիրում է Կովկասի բոլոր կտրիճներին՝ մրցությամբ իրենց ուժն ու շնորքը փորձելու աղջկա ներկայությամբ, որպեսզի տեսնի, թե նրանցից ով կարող է արժանի լինել իր աղջկա սիրուն։ Մրցության եկած կտրիճներն աղջկան առաջարկում են «գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհարներ»: Բայց աղջիկը նման ոչ մի պայման չի ընդունում։ Իր ապագա ամուսնուց նա պահանջում է գտնել ու բերել սիրո անշեջ հուրը և այդ պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհի չորս կողմը՝ փնտրելու և բերելու այն։ Աղջիկը սպասում է կարոտով, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել երջանիկ սիրո անշեջ հուրը։ Այսպես երկար սպասելով՝ աղջկա հույսը մարում է, նա սկսում է լաց լինել, և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես ոչնչանում են։

Բառարան

  • սեգ – հպարտ
  • Դըրանիկներ-պալատականներ
  • նաժիշտներ- կին պալատական աղախիններ
  • լայնալանջ-թիկնեղ
  • պայազատ- ազնվականական աստիճան
  • մայիլ մընա-զարմացած մնա
  • տըմարդի-անմարդկային
  • Խըռնըվում -հավաքվել

Բալլադ

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։ Միջին դարերերում եվրոպական երկրներում (Իտալիա, Ֆրանսիա) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծամասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև` երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառյակ, որոնց մեջ գործ են ածվում միևնույն հանգերը և կրկնվում է միևնույն եզրափակիչ տողը։

Posted in English

4 artists who don’t deserve their 2022 Grammys nominations — sorry,(not sorry)

Ye’s “Donda” was nominated for album of the year, despite its poor reception and problematic collaborators.

kanye west donda
Kanye West at his “Donda” listening event on July 22, 2021. 

It’s difficult to understand how Ye (formerly known as Kanye West) scored four Grammy nominations this year for “Donda,” including album of the year.

On top of being described as “exhausting,” “disappointing,” and “almost-unlistenable” by a variety of music critics, it’s impossible to overlook the dark shadow cast over “Donda” by Ye’s unsettling selection of collaborations.

Thanks to a recent tweak to eligibility standards, Chris Brown, Marilyn Manson, and DaBaby all stand to collect trophies if “Donda” wins the top prize. 

Both Brown and Manson have been repeatedly accused of sexual assault by several different women.

One of Manson’s accusers — who recently filed a lawsuit against Manson containing accusations of sexual assault, human trafficking, and unlawful imprisonment, among other allegations — recently told People that seeing him embraced by Ye is “just like being traumatized.” (Manson has denied all accusations of assault. Brown has pleaded guilty to one assault charge in 2009 and another in 2014, but denied all other accusations.)

For his part, DaBaby has been widely criticized for homophobic comments and associating with Tory Lanez, whom Megan Thee Stallion accused of shooting her.

Justin Bieber’s “Justice” is a mediocre album that got way too many nods.

justin bieber lonely
Justin Bieber in “Lonely.” 

Justin Bieber received a whopping number of eight nominations this year, including all three major categories: album of the year for “Justice,” as well as song and record of the year for “Peaches.”

Bieber received a whole host of genre-specific nods, including best pop solo performance for “Anyone,” best pop duo/group performance for “Lonely,” and best R&B performance for “Peaches.”

Sure, “Peaches” is pretty catchy (mostly thanks to featured artists Daniel Cesar and Giveon), and I’ll admit to enjoying an “Anyone” singalong from time to time.

But it’s ridiculous to suggest that any piece of “Justice” — an aggressively mediocre pop album, comprised of uninspired bops at best and performative nonsense at worst — deserves to compete for the most prestigious awards on music’s biggest night.

Billie Eilish’s “Happier Than Ever” isn’t album of the year material.

billie eilish happier than ever teaser
Billie Eilish in a teaser for “Happier Than Ever.” 

The song “Happier Than Ever” is the best thing Billie Eilish has ever made and easily one of the year’s best singles. It makes perfect sense as a top contender for both record and song of the year.

Unfortunately, the album it belongs to is less impressive. Eilish’s sophomore effort has a few more bright spots, like “Oxytocin” and “Halley’s Comet,” but just as many dim ones — far too many to be considered “album of the year” material.

I would’ve preferred to see projects that were more innovative and consistent in quality take its place, such as Halsey’s “If I Can’t Have Love, I Want Power” or Tyler, the Creator’s “Call Me If You Get Lost.”

Ed Sheeran’s “Bad Habits” is certainly not song of the year.

ed sheeran bad habits
Ed Sheeran in “Bad Habits.” 

Most people seem to agree that Ed Sheeran’s comeback solo single is catchy and stylish. Of course it is! Sheeran is a shrewd pop star with excellent instincts for trends.

But that doesn’t mean “Bad Habits” is particularly interesting, or even very good.

It doesn’t have the sticky earworm power of his past hits, and ultimately ends up feeling like The Weeknd cosplay. It certainly doesn’t deserve to compete for song of the year when fresh, thoughtfully written songs like Taylor Swift’s “Willow” and Lorde’s “Solar Power” were snubbed.

Posted in Գրականություն

Զաբուղոն

Նորավեպը Զոհրապի «Լուռ ցավեր» շարքից է։ Նորավեպը սյուժե չունի. իրար հաջորդող դեպքերի շղթա գոյություն չունի։ Հեղինակը պատմում է մի իրադարձության մասին, որ երկար մտորելու տեղիք է տալիս։ Նովելում մենք տեսնում ենք հերոսների ներաշխարհի հոգեբանական վերլուծություն հեղինակի կողմից։

Զաբուղոն գող էր, բայց ոչ սովորական, որին կարող էին ծաղրել բանտում, և ոչ էլ ավազակ էր։ Նա տարբերվում էր իր ճարպկությամբ։ Ամենայն հեշտությամբ հաղթահարում էր ամենաամուր փակված դուռը և ամենաբարձր պատը։ Ասես ստցեր լիներ։ Իսկ գյուղի բնակիչները ասես մտերմացել էին նրա հետ։ Զբուղոն նշանված էր, սակայն ոչ եկեղեցով։ Պարզապես, միմյանց հավիտյան սիրելու խոսք էին տվել՝ այն էլ գիշերով։ Իր սիրեցյալը Վասիլիկն էր, ում ամեն գիշեր նոր կերպարներով էր հանդես գալիս Զաբուղոն։ Վասիլիկի կյանքը սկսվում և ավարտվում էր գիշերով։ Սակայն նա իր բնույթով ցուցամոլ էր և դժգոհում էր, որ իր երջանկությունը մյուսները չեն տեսնում։ Մի օր մի երիտասարդ Վասիլիկին ամուսնության առաջարկություն է անում։ Վերջինս Զաբուղոնի սիրո լծից ազատվելու համար նրանց հերթական հանդիպման գիշերը կանչում է ոստիկաններին և մատնում է հմուտ գողին։ Զաբուղոն յոթ տարի պետք է մնար բանտում։ Բազմաթիվ փորձեր է անում փախուստի, սակայն միշտ բռնվում է։ Վերջապես, երրորդ տարում նրան հաջողվում է փախչել։ Նա գնում կանգնում է Վասիլիկի տան դիմաց և դավաճանության պատկեր է տեսնում։ Ծածուկ ներս է մտնում, վերցնում դանակը և ուզում է վրեժխնդիր լինել, սակայն հանդարտում է և դուրս գալիս տնից։ Ամբողջ գիշեր թափառում է, հասկանում, որ իր ազատությունն անիմաստ է և արշալույսին վերադառնում է բանտ:

Նորավեպը բաղկացած է 4 փոքրածավալ գլուխներից։ Առաջին գլխում ներկայացվում է Զաբուղոնը։ «Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր արդյոք, թե առասպել մըն էր, որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձև ու վավերացում կստանա, իրողության կարգ կանցնի»,- նրան հեղինակն այսպես է ներկայացնում։ Երկրորդ գլխում ներկայացվում է նրա սիրած աղջիկը՝ Վասիլիկը։ Երրորդ գլուխը նրանց մտերմության և բաժանման պատմությունն է։ Չորրորդ գլուխը պատմում է այն մասին, թե ինչպես Զաբուղոնը, երեք տարի տանջվելով, կարողանում է փախչել բանտից, բայց, Վասիլիկին ուրիշի հետ տեսնելով, վերադառնում է բանտ։

Posted in Գրականություն

Այինկա

Սերը հզոր է, ամուր, ինչպես երկաթը, չի կարող ծռվել ծառի ոստի պես: Այդպիսի սիրո օրինակ է պատկերված <<Այինկա>> նորավեպում: Սիրո դրաման, որ ամփոփված է մի երկու էջի մեջ, ստանում է ինքնատիպ լուծում: Իրար դեմ են դուրս գալիս երկու եղբայրներ՝ Հակոբոսն ու Սահակը: Ավելի ծանր են Սահակի ապրումները: Ինչպես ապրել, չէ որ Պերճուհին վաղը գուցե դառնա եղբոր կինը: Սիրո ցավի մեջ Սահակը չի զգում շրջապատը, չի լսում կամ չի ուզում լսել մաքսանենգերի զգուշացնող խոսքը: Նա անտարբեր է դառնում կյանքի ու մահվան նկատմամբ:

Նովելում Հակոբոսը ներկայացվում է  «այինկաճիներու մեծը՝Անդրանիկն էր. սևաչվի, սևահեր, երիտասարդ », նրան ճանաչում էին, սիրում և հարգում էին։ Ես նրա կերպարից պատկերացրեցի, որ նա հասարակ, ուժեղ, նա միշտ իր գործը առաջ էր տանում պատվով։ Ինձ շատ է դուր եկել նրա կերպարը։ Սահակը ոստիկան էր։ Նրա կերպարը այդքան էլ ինձ դուր չեկավ։ Պերճուհին և Սահակը սիրում էին միմյանց, սակայն Պերճուհին նշանվում է Հակոբոսի հետ, քանի որ նա այինկաճի դուստր էր։ Հետագայում սերը երկու եղբայրներին հանում է իրար դեմ, Սահակը մահանում է, իսկ Պերճուհին նշանը հետ է տալիս։

Նովելում Գրիգոր Զոհրապը վարպետորեն ներկայացնում է հոգեկան ապրումները հատկապես սիրային իրավիճակում։

Զոհրապն առանձին ուշադրություն է դարձնում սիրո խնդրին: Դա միանգամայն բնական է. չէ՞ որ սիրո մեջ ավելի վառ են դրսևորվում մարդու բուն հատկանիշները: Սերը, ըստ Զոհրապի, այնպիսի բնական, անաղարտ զգացմունք է, որ չի ապականվում: Սերը միևնույն ժամանակ ամենակարող է. նա մարդուն ընդունակ է դարձնում հերոսական անձնազոհության, նա կարող է, ըստ հեղինակի, մերձեցնել նույնիսկ իրարամերժ գաղափարներով սնված անհատներին: Զոհրապի նորավեպերում ոչ մի զույգի սերը չի պսակվում երջանկությամբ, սիրո նրա գրեթե բոլոր պատմությունները ավարտվում են կա՛մ մահով, կա՛մ կապերի խզումով, բաժանումով:

Հոգեբան գրողն ընդամենը երկու նախադասությամբ անսպասելի լուծում է գործողությունը: Սերն ի վերջո հաղթում է, Պերճուհին Սահակի մահից հետո ծանր դրամա է ապրում, և այլևս աշխարհն ու կյանքի հաճույքները նրա համար կորցնում են իրենց հմայքը:

Posted in Գրականություն

Ճիտին պարտքը

Նորավեպը Զոհրապի «Կյանքը ինչպես որ է» շարքից է։ Նորավեպի սյուժեն զարգանում է խոր հոգեբանական զննությունների ուղիով։ Նորավեպի հերոսը՝ Հուսեփ աղան, խոշոր առևտրականությանը զոհ գնացած մարդկանցից մեկն էր։ Նրա օրինակով Զոհրապը ցույց է տալիս ողջ հասարակական խավի ողբերգությունը։

Վաճառական Հուսեփ աղան սնանկացել է։ Նրա կինը մահացել է՝ ամուսնուն թողնելով երկու դուստր։ Աղջիկները, չիմանալով աղայի ֆինանսական ծանր վիճակի մասին, անընդհատ պահանջներ էին ներկայացնում նրան։ Հայրը, չդիմանալով կյանքի դժվարություններին, հույսը կորցնելով, ինքնասպան է լինում։

Նորավեպը բաղկացած է 8 փոքրածավալ գլուխներից։ Առաջին գլխում ներկայացվում է հերոսի կաշվե պայուսակը, որը նրա հոգսերի խորհրդանիշն էր։ Երկրորդ գլխում ներկայացվում է գլխավոր հերոս Հուսեփ աղան։ Հաջորդ գլխում ներկայացվում են առևտրական հարաբերությունները, ֆինանսական վիճակի վատթարացումը և այլն։ Նախավերջին գլխում ներկայացվում է ողբերգական հանգուցալուծումը, երբ Հուսեփ աղան ինքնասպան է լինում։ Ութերորդ գլխում նկարագրվում է Հուսեփ աղայի մահացած մարմինը և քարով լցված կաշվե պայուսակը…

Posted in Գրականություն

Այրին

Ամուսնանալուց մեկ-երկու ամիս հետո երիտասարդ Մարտիրոսը գյուղից գնում է Պոլիս՝ փոխարինելու պանդխտությունից վերադարձող հորեղբորը։ Մինչդեռ մյուս պանդուխտները բեռնակրությամբ փող են հավաքում՝ ապահովելու իրենց ընտանիքների ապրուստը, բարոյազուրկ Մարտիրոսն ամուսնանում է չնչին գումար ունեցող մի աղախնի հետ՝ մոռանալով պատիվ ու սրբություն, դառնում անպետք մարդ։ Դավաճանում իր դեռատի կնոջը՝ Զարդարին, որն իր ուսերի վրա էր տանում ընտանիքի հոգսը, կերակրում հենց Մարտիրոսի ծնողներին։ Վերջիններս ապերախտորեն այդ անձնազոհ կնոջ վրա են բարդում ընտանիքը լքած ամուսնու մեղքը։

Զետեղված է «Խղճմտանքի ձայներ» ժողովածուի մեջ։ Ստեղծագործության նյութը հայ ժողովրդի դժբախտություններից մեկը՝ պանդխտությունը և դրա հետևանքներն են։ Ստեղծագործության մեջ գրողը ցանկացել է ժամանակի քնած խիղճն արթնացել կյանքի ծանր հարվածներից կքած մարդկանց հանդեպ։ Նորավեպում կյանքի այդ հարվածների զոհը Զարդարն է՝ այրիացած նորահարսը։

«Այրին» նորավեպի գաղափարական բովանդակությունը մի կողմից ուղղված է այն հարցին, որ պանդխտությունը այլասերում էր երիտասարդությանը բարոյապես և ֆիզիկապես։ Նորավեպի կենտրոնական կերպարը՝ Մարտիրոսը․ այդ լեռնցի պատանին, վերին աստիճանի միամիտ է, ծայրահեղ համեստ, գրեթե ամաչկոտ։ Նա քաղաքի լայնաթիկունք և առողջ բուրժուա երիտասարդների հակապատկերն է։ Սակայն Մարտիրոսն էլ կանգ չի առնում, նա շարունակում է իր «կուրտ աքաղաղի տարօրինակ դերը»։

Մոլությունն ու ապականությունը սահուն զառիվայր մըն է որուն կեսին վրա կանգ առնել դժվար է։


Մյուս հարցադրումը վերաբերում է կնոջ դերին։ Գրող-իրավաբանը «Այրին» նովելը դարձնում է արդարության ձայնը լսեցնելու մի ամբիոն։ Հայաստանցի գեղջուկ կինը պահանջում է սիրո, ազատ ամուսնության իրավունքից ավելի կարևորը, մարդկային բնական ամենատարրական իրավունքը՝ ամուսին ունենալու իրավունքը։

Գաղափարական սլաքներից մեկն էլ ուղղված է հայրենիք վերադառնալուն, վերակենդանացնել բնաշխարհի գյուղական և ընտանեկան կյանքը, որի հետ է կապվում հայ ժողովրդի ապագան, նրա ազատագրության հեռանկարները։ Մյուս հերոսների միջոցով հեղինակը ցույց է տալիս հայ գյուղացու բարոյական բարձր արժանիքները, նրա հավատարմությունն ու նվիրվածությունը ընտանեկան հարկին, հայրենի օջախը վառ պահելու ձգտումը։ «Ձմեռնամուտին, շրջակա գյուղերեն շատեր Պոլսեն դարձան եկան, ամուսիններ, նշանածներ ու աղջիկներ խնդացին. գյուղային ու ընտանեկան կյանքը իր բոլոր սուրբ ու մաքուր եռանդովը վերակենդանացավ»։

Posted in Գրականություն

Գրիգոր Զոհրապ

Զոհրապը վաղ հասակից գրել է ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանի՝ նա իր ուժերը փորձում է նաև արձակի մեջ․ 1883 թ․ տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը՝ պոլսահայ երիտասարդության կյանքից։ Զոհրապի ուժը արձակի փոքր ձևի մեջ էր։ Մամուլում տպագրվող նորավեպերը հետաքրքրություն են առաջ բերում։ Տարեցտարի զորանում է վարպետությունը, և նա ստեղծում է հրաշալի նորավեպեր։ Զոհրապը նորավեպի այն վարպետներից է, որոնք բյուրեղացած ձևի մեջ հասել են հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ բարձր աստիճանի հասցնելով իրապաշտությունը (ռեալիզմ)։

1909 և 1911 թվականներին լույս է ընծայում տարբեր տարիների գրած նորավեպերի երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» խորագրերով։ Վերնագրերից էլ երևում էր, որ նորավեպերում Զոհրապի գեղագիտական ծրագիրն է եղել՝ ռեալիսորեն արտացոլել կյանքի երևույթները, ներքին կապերը, մասնավորապես՝ թափանցել մարդկային հոգու թաքուն խորշերը։ Զոհրապի գրվածքները բաժանվում են մի քանի խմբի․ նա ունի սոցիալական պատկերներ, սիրային, խոհական-փիլիսոփայական, քնարական և երգիծական նորավեպեր։

Մի շարք նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները։ Վաճառական Հուսեփ աղան՝ «Ճիտին պարտքը» նովելից, սնանկացել է՝ դառնալով առևտրական հասարակ միջնորդ․ կնոջ մահից հետո նա չի կարողանում հոգալ տան և երկու անչափահաս աղջիկների ամենօրյա կարիքները։ Ապրուստի բոլոր աղբյուրները ցամաքում են, տան բոլոր իրերը՝ վաճառվում։ Երեսուն տարուց ավելի նրան ուղեկցող պայուսակը, որը հեղինակը համեմատում է հունական դիցաբանությունից հայտնի՝ ոչնչով չլցվող դանայան տակառի հետ, նյութական զրկանքների, հարատև հոգսերի ու կարիքների խորհրդանիշն է։ Այդ պայուսակն է միշտ և անողոքաբար իշխել Հուսեփ աղայի վրա։ Դժբախտ մարդը ապարդյուն մաքառում է հացի համար, սակայն ոչ ոք նրան գործ չի տալիս։ Երեխաների մոտ թաքցնելով վիշտը՝ Հուսեփ աղան գիշերները մեռած կնոջ նկարի դեմ կանգնած, կարծես քաջալերություն է խնդրում։ Մարդն այլևս ուժ չունի կռվելու կարիքի ու հոգսերի դեմ և դառնում է անողոք կյանքի զոհերից մեկը։

Գյուղը տնքում է հարկերի ծանրության տակ։ Կարիքը, թուրքական տերունական պարտքերը և վաշխառուների կամայականությունները գյուղացիներին ստիպում են բռնել Պոլսի ճանապարհը։ Ամուսնամալուց մեկ-երկու ամիս հետո, երիտասարդ Մարտիրոսը գյուղից գնում է Պոլիս՝ փոխարինելու պանդխտությունից վերադարձող հորը («Այրին»)։ Մինչդեռ մյուս պանդուխտները բեռնակրությամբ փող են հավաքում՝ փրկելու իրենց ընտանիքները, բարոյազուրկ Մարտիրոսը ամուսնանում է չնչին գումար ունեցող մի աղախնի հետ, մոռանում է պատիվ ու սրբություն, դառնում է անպետք մարդ, դավաճանում իր դեռատի կնոջը՝ Զարդարին, որն իր ուսերի վրա էր տանում ընտանիքի հոգսը, կերակրում Մարտիրոսի ծնողներին։ Վերջիններս ապերախտորեն այդ անձնազոհ կնոջ վրա են բարդում՝ ընտանիքը լքած ամուսնու մեղքը։

Posted in Գրականություն

Պոեմ ․ Անուշ

Պոեմ  չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։

Պոեմին հատուկ են նաև հուզական ուժեղ երանգը, հեղինակային բազմազան շեղումները։ Օրինակ, Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում ծավալվող դեպքերի պատմությունն ուղեկցվում է բազմաթիվ քնարական շեղումներով։ Ինչպես նախերգանքում ու վերջերգում, այնպես էլ ողջ շարադրանքի մեջ արտահայտված է ստեղծագործության հիմնական գաղափարը՝ բարի, հայրենասիրական գործի գեղեցկության և անմահության միտքը։

Պոեմի թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը ենթարկվել են պատմական մեծ փոփոխությունների։ Հին աշխարհում պոեմները պատմել են ժողովրդի կյանքի բախտորոշ դեպքերի, լեգենդար հերոսների կյանքի ու սխրանքների մասին (օր.՝ Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»)։ Միջնադարում պոեմներ գրվեցին բազմազան ձևերով Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը»։Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր։ Ժանրի զարգացման մեջ հատկապես մեծ դեր են խաղացել Ջորջ Բայրոնը («Չայլդ Հարոլդ»), Ալեքսանդր Պուշկինը («Պղնձե հեծյալ»), Միխայիլ Լերմոնտովը («Մծիրի»), Հովհաննես Թումանյանը («Անուշ») և այլն։

«Անուշ»

«Անուշ» պոեմը կարդալով՝ կարող ենք ամբողջովին պատկերացում կազմել ժամանակի բարքերի և սովորույթների մասին: Անուշն իր ժամակաշրջանի համեմատ բավականին համարձակ աղջիկ էր, նա համարձակվում էր հանդիպելՍարոյի հետ, խոսել, զրուցել նրա հետ, իսկ այնուհետև  վերադառնում էր տուն և խաբում էր մորը:   «Անուշ» պոեմի հիմքում ընկած է սիրո գաղափարը, որը ցավոք պսակվում է ողբերգությամբ: Նա անմեղ ու անկեղծ սիրով սիրում էր Սարոյին և ուզում էր լիներ նրա կողքին: Անուշի մեջ խտացված է գեղջուկ աղջկա մի կերպար, ով հանուն սիրո պատրաստ է նույնիսկ իր կյանքից հրաժարվել, նա չի տեսնում իր կյանքի շարունակությունը առանց Սարոյի: Երբ հասկանում է, որ միակ ճանապարհը փախուստն է սիրած տղայի հետ միանալու, նա,  անտեսելով սովորույթը, դիմում է այդ քայլին: Սարոն՝ Անուշի սիրեցյալը, նույնպես անմոռաց սիրում է նրան ու սիրուց բորբոքված, մոռանալով սովորության ուժը՝ հարսանիքի ժամանակ ընկերոջը տապալեց գետնի՝ այդ պահից կերտելով  իր տխուր ապագան: Փախցնելով Անուշին, նա կարծում էր, թե վերջապես հասան իրենց նպատակին ու երջանիկ կլինեն, սակայն, ավաղ, նա զոհվեց իր ընկերոջ ձեռքից ու դարձավ անմեղ սիրո զոհ:

Մոսին ` ِԱնուշի եղբայրն ու այս բոլոր դժբախտությունների պատճառը, չկարողանալով ներել ընկերոջը, սպանեց նրան ու դժբախտացրեց իր հարազատ քրոջը: Նրա համար ավելի կարևոր էր շրջապատի կարծիքը, քան իր հարազատների երջանկությունը: Նրանց ողբերգական վախճանով փրկեց իր պատիվը:Այս պոեմով Թումանյանը ուզեցել է ասել․ թէ ինչ մեծ զգացմունք է սերը, որ հարկ եղած դեպքում հանուն սիրո կարելի է գնալ նույնիսկ զոհաբերության, բայց ես համաձայն չեմ: Մտածում եմ,  նախ՝ Մոսին գործ չուներ Անուշի ընկերոջ հետ, հատկապես, որ Սարոն Անուշի ուրախության պատճառն էր: Երկրորդ՝ Անուշը պետք էր ավելի ինքնահաստատված լիներ, որպեսզի իր ուրախության հույսերը Սարոյից կախված չլիներ:

Posted in English

Why is Taylor Swift re-recording her albums

Fearless (Taylor’s Version) album cover.

Swift signed to Big Machine Records in 2005, a fresh-faced Nashville singer with a guitar and long blond hair. The contract expired in 2018 but not before she rocketed to radio-play heights with hits like “I Knew You Were Trouble” and crossed into the pop stratosphere with sold-out stadium tours over the course of six albums. When her deal was up, she switched labels to Universal’s Republic Records. Big Machine owns the masters, or original recordings, of her first six albums, as is typical with many recording deals. In her new contract, Swift made sure to secure ownership of her future masters. Changing labels, carving out more agency, updating contract terms—these steps are par for the course for a successful artist. People change, and so do the contracts that govern them.

But Swift’s behind-the-scenes moves became front-page news when Big Machine sold to private-equity group Ithaca Holdings, an entity owned by powerhouse music manager Scooter Braun. He then sold her masters to another company, Shamrock Holdings, for a reported $300 million in 2019. On a business level, Braun’s move was smart: Swift’s master recordings reap profits whenever the songs are streamed or bought. On the personal front, it was contentious: Swift claims Braun, who manages stars like Kanye West and Justin Bieber, has repeatedly bullied her, and so she slammed the sale publicly and promised to rerecord those original six albums, this time with the masters under her own control. Anyone who hits play on an old version of Swift’s early songs right now will still pay into the bank of Braun.

Why is Taylor Swift re-recording her albums?

Her hope, it seems, is to override those archival works with these new versions. “Artists should own their own work for so many reasons,” she wrote in a March 2021 Instagram post. “But the most screamingly obvious one is that the artist is the only one who really knows that body of work.” Her choice stirred up responses across the music world, and forced the public to take a long look at the music industry’s quiet corporate machinations.

Artists regularly chafe against their record label contracts; see Kanye West, who very publicly vented against his own contractual obligations just last year. But rarely do they go through the hassle of re-recording and re-releasing old work. Swift, though, is not the usual artist. She had time—a whole year of it, while the pandemic put her touring schedule on pause. And she is meticulous about how her work is consumed and perceived, from the aesthetics of her album covers to the comments she makes on Tumblr fan blogs. Given her unique position, platforms like Spotify have everything to gain by supporting her new versions. Meanwhile, the fans who are the most active streamers of her old music have become well aware of her intentions—and will abide by her wishes. Swift is in the rare position to want to upend the system and actually have the power to do so.

As a result, Ms Swift decided to re-record her old albums, so that fans can still listen to her music, while she can still earn money from them. In these rerecordings, the lyrics and production haven’t changed that much.

What’s truly different about Swift’s “new” work is the intention behind it, and developments that have brought her to the place to own it. Every musician is a business, a startup with limited equity to portion out to labels, publishers and other stakeholders. As the business grows, the musician is left with a smaller and smaller piece of that pie. Greater equity was the central consideration of Swift’s label change—along with greater certainty that all who contributed to making the art itself would benefit from their work. “There was one condition that meant more to me than any other deal point,” she wrote at the time: ensuring that profits from the future sale of Spotify shares would be returned to artists. That this financial nitty-gritty is what excited Swift most might seem at odds with her image as a singer-songwriter who performs on sets that look like a cottage in a fairy-tale forest. But that persona hides Swift’s savvy: she’s long understood that artists, even those with brands as powerful as hers, are vulnerable to exploitation. After building an empire writing deeply personal songs, should selling her story really come so cheap?

Now 31, Swift has gone full indie-pop—as shown by her Grammy-winning turn on her recent album Folklore. But beneath those dreamy soundscapes is an artist who’s been fighting for years now to manage the means, method of production, and distribution of her work. Art makes us feel things, a craft at which Swift is a master. Art also makes money, and Swift is equally adept at that. Her goal now: make sure it stays within her control. It’s a pipe dream for artists of any kind. But Swift has power that most don’t, and her very personal fight to reshape the way wealth is distributed from creative work is a potential model for wrestling compensation back from industry forces.