Posted in Նախագծեր, Գրականություն

Լևոն Շանթ « Հին Աստվածներ»

Աբեղան Լևոն Շանթի « Հին Աստվածներ» դրամայում կուսակրոն հոգևորական է, ում Վանահայրը դաստիրակում է սկսաց մանկությունից ու նախապատրաստում է հոգևոր ծառայության։ Աբեղան դեռ հլու է, փոքրուց մեծացել վանահոր դաստիրակությամբ, վերջինս էլ, նրան դաստարակել է ելնելով միայն սեփական կյանքի փորձից, ինչը, իհարկե, սխալ է։ Սակայն կյանքի և կնոջ հետ առաջին իսկ շբումից հետո Աբեղայի հոգում արդնանում է կյանքը ճանաչելու և վայելելու մի հսկա տենչ։Բայց երիտասարդ հասակը նրան հնարավորություն չի տալիս սթափ ընտրություն կատարելու․ նա շարունակ կասկածում է, քանի որ Վանահոր աշակերտը լինելով՝ նրա քարոզներն ընդունել է որպես բացարձակ ճշմարտություն։ Նա փորձում է վերաիմաստավորել մինչև այդ իր ապրածը, բայց կենսափորձը շատ փոքր լինելով նա խճճվում է որոնումների լաբիրինթում։

« Աբեղան -(Խաչի առջև ծանր իջնելով) Ես կորսված մեղավոր մըն եմ, փրկե՛ ինծի,Տե՛ր․ ես ինկած հանցավոր մըն եմ, օգնե՛ ինծի, Տե՛ր․մեղքի մեջ խեղդվող մըն եմ, բռնե ձեռքես, տե՛ր։ Տե՛ս,մեղքի ծովուն մեջ, մեղքի ծովուն մեջ, ծովուն, ծովուն․․․»

Սեդային հանդիպելով Աբեղան հասկանում է, որ իր կյանքը դարձել է մի մեծ կշեռքի երկու նժար, որոնցից մեկին դրված է կյանքն իր փոթորիկներով ու Սեդայով, իսկ մյուսին՝ այն ուղին, որով իրեն ուզում է առաջնորդել Վանահայրը։ Աբեղայի երկփեղկված երկրորդ ես-ը նրանից պահանջում է մեկ հարցի պատասխան, ո՞րն է կյանքի իմաստը։ Ի վերջո, ի՞նչ է փնտրում ինքը, ինչու՞ պետք է հետևի Վանահորը կամ ինչու՞ չպետք է հետևի։ Հոգեվերլուծական զուգորդումներով Շանթը կերպարին կանգնացնում է նոր փաստի առջը․ նա Ճգնավորի փորած փոսի մոտ է, փոս, որը աշխատանքի հետևանք է, տքնաջան, ծանր, տևական աշխատանքի հետևանք։ Ողջ կյանքի սիմվոլիկ պատկերն է սա՝ ունայնության փոսը, որը լցված էր երազներով։ Կյանքը, որը մենք ապրում ենք լցված երազանքներով ու երազներով։ Ճգնավորը Աբեղային բացատրում է կյանքի իմաստը, բայց այդ ո՞ր փիլիսոփան է կարողացել մարդության պատմության ընթացքում միանշանակ ու անսխալ պատասխանել այդ հարցին։ Իսկ ո՞վ է Ճգնավորը, որ կարողանա պատասխանել այդ հարցին։ Ճգնավորն իր փորձը պարզում է երիտասարդի առաջ․

« ԱԲԵՂԱՆ – Ճիշտ է, Ճգնավոր, որ դուն տեր ու թագավոր ես եղեր ամբողջ ընդարձակ աշխարհներու, պալատներու մեջ ես ապրեր, հարյուրավորներ են ծառայեր քու ամեն մեկ քմայքիդ, վայելքներուդ ու զվարճություններուդ սահման չէ եղեր: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ կպատմեն:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն:

ԱԲԵՂԱՆ – Կըսեն` թողեր ես այդ բոլորը, պալատն ու խրախճան, իշխանությունն ու փառք, թողեր ես ամեն ինչ, հագեր ես սքեմ, գացեր ես մարդոց մեջ ապաշխարանք քարոզելու, քարոզելու գութ, քարոզելու ողորմություն, քարոզելու խոնարհություն: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ կպատմեն:

ՃԳՆԱՎՈՐԸ Ունայնություն:

ԱԲԵՂԱՆ – Ճի՞շտ է, որ ատկե ալ ես կշտացեր, եկեր ես այս մենության մեջ անդորրություն գտնելու, մտածելու հոգիիդ փրկությունը:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն:

ԱԲԵՂԱՆ -(Հուզված) Ճգնավոր, ի՞նչ կխոսիս, ունայնություն և քու ճգնությո՞ւնդ:

ՃԳՆԱՎՈՐԸ – (Անտարբեր) Քիչ մը հեռու իմ փոսես, փուլ չի տաս:

ԱԲԵՂԱՆ – Հա, այս փոսը: Երևի, գերեզմանդ է, որ վրան այդպես կդողաս: Բայց բաց է ու պարապ:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն և գերեզմանը: Ես գերեզման չունիմ:

ԱԲԵՂԱՆ – Հա, իրավ որ, գիտեմ: Կըսեն` քեզի նետեր ես ծովը, հոն, այն մյուս կողմի բարձր ժայռեն: Չվախցա՞ր հոգիիդ կորուստեն, չվախցա՞ր հանդերձյալ կյանքեն:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն մըն ալ այդ քու հոգիդ ու քու հանդերձյալ կյանքդ:

ԱԲԵՂԱՆ – (Սարսափահար) Լռե, թշվառական, հայհոյանք է խոսածդ:

ՃԳՆԱՎՈՐԸ – Իզուր մի սարսափիր ու քիչ մը հեռու փոսես:

ԱԲԵՂԱՆ – Ալ ի՞նչ փոս, ալ ինչո՞ւ համար, ուրեմն ալ ինչո՞ւ ես փորեր այդ փոսը, ուրեմն ալ ինչո՞ւ կպահպանես այդպես վախով ու դողով, նույնիսկ մահեդ ալ անդին:

ՃԳՆԱՎՈՐԸ — (Գլուխը շարժելով) Ա, ատիկա է, ատիկա ունայնություններուն ունայնությունը: Փորեր եմ, փորեր, նայե, այս եղունգներովս, ուղեղովս ու սրտովս, փորեր եմ անընդհատ ծնած օրես մինչև վերջին վայրկյանը, փորեր եմ ու որոներ տակեն բան մը գտնելու համար, կարևոր բան մը, փորեր եմ ու պահպաներ, որ այդչափ աշխատանքս չկորչի, հիմա ալ կպահպանեմ, որովհետև իմ փորածս է, միակ բանը, որ իմս է, իմ ստեղծածս: Միակ բանը, այ, այդ փոսը, այդ դատարկ փոսը, այդ միշտ դատարկ փոսը, որ ինչքան փորես, այնքան ավելի դատարկ կդառնա: Դատարկ, դատարկ, կհասկանա՞ս, որ երբեք, երբեք չէ լցվելու, ոչինչով, ոչինչով: Գնա, դուն ալ գնա փորե քու փոսդ ու թող իմինս ինծի: (Կուզե հեռանա):»։ Կյանքի իմաստի հերթական ամփոփում՝ ունայնությունից ունայնություն։

Աբեղան իր ապրելիք կյանքի թունելի վերջում մտո տեսնում է Ճգնավորին, որպես հավերժական «փոս» փորող։ Կյանքի ունայնությունը լցնող ինչ-որ բան է պետք․ Ճգնավորը փոսը լցնում է իր երազներով։ Աբեղան կանգնում է երազներով լցված փոսի տակ և ոտքերի տակ զգում կայուն հող։ Կարծում եմ, փոսը պատրանքներով լցնելու գեղարվեստական պատկերը, որպես արվեստի կերպավորման միջոց, բխում է ոչ թե Շանթի ռոմանիկ մտածողությունից, այն ամենախոր, ամենացավոտ ու ահառազդու ռեալիզմ է՝ կյանքի բնականոն պադրանք։

Վերլուծելով Աբեղայի ներաշխարհի՝ Շանթը նրան «հրում է» դեպի կյանքի ծովը, ուր Աբեղան իրեն տեր է զգում՝ պատրաստ հաղթելու իր ճանապարհի խոչընդոտները։ Աբեղայի կամքն առ իշխանություն Արևի տաճարում օգնում է նրան տեղ գտնել հզորների կողքին։

Posted in Գրականություն

Սամվել

«Սամվելը» հայ գրող Րաֆֆու պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվելը» սկսել է գրել է 1884 թ. և ավարտել է1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1888 թ.։ «Սամվելը» համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։

Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում, Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։ «Գրելով այս վեպը ես նպատակ եմ ունեցել այդպիսի նկարագիր մեր պատմական անցյալից»-գրել է Րաֆֆին։

Վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք, ովքեր (Աշխենը, Համազասպուհին, թագուհի` Փառանձեմը) պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի։

Վեպի համար նյութ է ծառայել Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունները»։ Վեպը բաղկացած է Հառաջաբանից, երեք գլուխներից և փակագծերի մեջ հավելվածից։

Սյուժե

Գործողությունը տեղի է ունենում IV դարում Հայաստանում, երբ պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին, և Հայաստանը մնում է անպաշտպան, Շապուհը Արշակ Բ-ին պահում է Խուժիստանի Անհուշ բերդում։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին, որի դիմաց Շապուհը Մերուժան Արծնունուն խոստանում է հայոց գահը, իսկ Վահան Մամիկոնյանին հայոց սպարապետության պաշտոնը։ Վահան Մամիկոնյանի որդին` Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է հորեղբոր որդու՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։

Posted in Գրականություն

Վանո Սիրադեղյան | Չհիշվող պատերազմ

  • մեր ժողովուրդը պատերազմ չի համարում այն պատերազմը, եթե ժողովրդի կեսին չեն բնաջնջում եւ երկրից մնացածին չեն վտարում:
  • Ղարաբաղի ու Հայաստանի ամեն մեծ ու միջին գյուղ իր չափով իր Եռաբլուրը ունի:
  • Ղարաբաղի ու Հայաստանի ամեն մեծ ու միջին գյուղ իր չափով իր Եռաբլուրը ունի:
  • հայ տխրահռչակ «ազգային» կուսակցությունը պատերազմի սկզբից մինչեւ ավարտ, Հայկական բանակի կազմավորման ծանրագույն ժամանակներում դրսից կամավորներ գրելու փոխարեն, դասալքում էր զորակոչի տարիքի տղաներին
  • Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, եւ չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը… Որովհետեւ դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում:
  • Իսկ ժողովուրդը գիտենք ինչ էր ուզում – մի քիչ ընտրակաշառք եւ մեծ Սովետական Միություն, մի բան, որ կախված չէր ոչ իրենից, ոչ Հայաստանի իշխանություններից, ոչ էլ անգամ Ռուսաստանից:
  • Հայաստանում ոչ մեկը չի մտապահում, թե ով ինչ է արել ու ասել 2 կամ 5 տարի առաջ (դա՝ ոչինչ), բայց ում քնից բրթես՝ բերանացի արտասանում է Ավարայրի ճակատամարտը կամ Կոտորածի պատմությունը
  • Պատերազմից հիշում են ցուրտն ու մթությունը, կարելի է կարծել՝ պատերազմները անցնում են ջեռուցման եւ լույսերի մեջ…
  • Իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները:

Posted in Գրականություն

Ալեքսանդր Շիրվանզադե

Հայ ռեալիստական արձակի խոշորագույն ներկայացուցիչ Ալեքսանդր Շիրվանզադեն ( Ալեքսանդր Մինասի Մովսիսյան) ծնվել է 1858 թվականին, Շամախի քաղաքում: Սովորել է տեղի հայկական թեմական դպրոցում, ապա՝ քաղաքային երկդասյան դպրոցում: Մանկության ու պատանեկության տարիներին շատ դառնություններ է կրել: Բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել նաև Բաքվում եղած ժամանակ, ինքնակրթությամբ լրացրել է ուսումնասիրության պակասը: 1883 թվականին Շիրվանզադեն տեղափոխվում է Թիֆլիս և լիովին հրատարակում է “Նամուս” վեպը ( 1885 թ.), որը նրան համբավ է բերում գրական աշխարհում: Այնուհետև տպագրում է հայ ռեալիստական արձակի գլուխգործոցներից մեկը՝ “Քաոս” վեպը (1898 թ.):Շիրվանզադեն վախճանվեց 1985 թվականին:

Մեծ են Շիրվանզադեի ծառայությունները հայ գրականությանը: Նա մի նոր աստիճանի բարձրացրեց հայ թատերգությունը: Նրա “Պատվի համար” դրաման, “Մորգանի խնամին” կատակերգությունը և մյուս պիեսները դրա վառ ապացույցն են: “Արտիստը” Շիրվանզադեի լավագույն երկերից է, որը գրված է բարձր արվեստով: Այս ստեղծագործության մեջ նա կերտել է բազմաթիվ հուզիչ պատկերներ, սրտառոչ նկարագրություններ, որոնք մի առանձին հմայք են հաղորդում երկին:

Շիրվանզադեի ռեալիզմը, բուրժուական հարաբերությունների անողոք քննադատությունը, կյանքի ճշմարտացի պատկերման հետևողականությունը և բազմաթիվ այլ հատկանիշներ նրան դասում են մեծ գրողների շարքը:

Քաոս 

«Քաոս» վեպը գրվել է 1896-97 թվականներին, սակայն վեպի թեման և սյուժեն գրողին սկսել է մտահոգել 80-ական թվականներից։ Ներքուստ լարված աշխատանքը տևում է շուրջ տասնհինգ տարի, ինչի համար հիմք է հանդիսանում 1881-82 թվականներին Բաքվում մի նշանավոր գերդաստանում ծագած խռովությունը։

Վեպը սկսվում է Մարկոս աղա Ալիմյանի մահվան տեսարանով։ Նրա թողած կտակով հարստությունը մնում է ավագ որդուն՝ Սմբատին, իսկ միջնեկ որդին՝ Միքայելը, կարող է բաժին ստանալ, եթե դարձի գա և ամուսնանա հայ աղջկա հետ։ Կտակի երկրորդ կարևոր հատվածն այն էր, որ Սմբատի երեխաները իրավունք ունեն հարստությունը ժառանգել միայն այն դեպքում, երբ Սմբատը բաժանվի ռուս կնոջից։

Սմբատն իր ուսանողական տարիներին հրապուրվել էր ազատամիտ գաղափարներով և հոր հարստությունը համարում էր անարդար վաստակ։ Սակայն նա իր երբեմնի իդեալները «թաղում է նավթահորերի մեջ» և դառնում տիպիկ բուրժուա գործարանատեր։ Վեպում Սմբատի անկումը լիակատար է, նա սկսում է նույնիսկ այցելել Միքայելի և Արշակի հաճախած շրջանները՝ հյուրանոցների արբեցուցիչ մթնոլորտում փնտրելով ժամանակավոր մոռացում։ Բարդանում են նաև նրա հարաբերությունները կնոջ՝ Անտոնինա Իվանովնայի հետ։ Բաքու գալուց հետո Անտոնինան հարազատ է մնում նախկին համոզմունքներին, իսկ Սմբատը դառնում է բոլորովին այլ մարդ։

Միքայելը բուրժուական «ոսկի երիտասարդության» ներկայացուցիչ է, ցանկասեր և փչացած մի անձնավորություն։ Սակայն հեղինակը, վերափոխելով նրա կերպարը, դարձնում է նրան կարգին մարդ։ Միքայելին առաջին անգամ ցնցում է Անուշի եղբոր՝ Գրիշայի ապտակը, երկրորդ ապտակը նա ստանում է Շուշանիկից, այնուհետև նա մի քանի անգամ ծեծվում է, դրան ավելանում են Շուշանիկի սերը և ավագ եղբոր խրատները, ու Միքայելը միանգամայն վերափոխվում է։ Դա է փաստում նաև այն, որ վեպի վերջում հրդեհի ժամանակ Սմբատը փող է խոստանում Շուշանիկի հորն ազատողին, իսկ Միքայելը, կյանքը վտանգի ենթարկելով, ինքն է մտնում բոցերի մեջ և ազատում։

Ալիմյանի կրտսեր որդին՝ տասնվեցամյա Արշակը, նույնպես դարձել է «կյանքը սիրողներից»։ Հաջողված կերպար է նաև Ալիմյանների փեսան՝ Մարութխանյանը։ Նա համոզում է Միքայելին ստեղծել «կոնտր-կտակ», որի միջոցով կարող էր հոր ժառանգությունը վերցնել իրեն։ Սկզբում Միքայելը համաձայնվում է, բայց հետո զղջում է և հետ կանգնում։

Վեպն ավարտվում է Միքայելի և Շուշանիկի միությամբ և Սմբատի լիարժեք կործանմամբ։

Արտիստը 

Պատմվածքի գլխավոր հերոսը Լևոնն է, ով 16-17 տարեկան, գունատ դեմքով, նիհար, նուրբ դիմագծերով տղա է։ Նրա հոր մահից հետո, ով մահացել էր տիֆ հիվանդությունից, մայրը նրան հանձնում է մի ատաղձագործի, որպեսզի սովորի ատաղձագործություն, սակայն տղան փախչում է արհեստանոցից և գնում ուսումնարան։ Ուսումնարանի վարձը վճարում էին մի քանի բարի մարդիկ։

Նա սիրահարվել էր տանտիրուհի սինյորա Ստեֆանիայի աղջկան՝ Լուիզային։ Լուիզան երգչուհի էր և պատրաստվում էր գնալ Իտալիա՝ ձայնը մշակելու։ Հրաժեշտի ժամանակ Լևոնը Լուիզային նվիրում է ծաղկեփունջ և գրիչ, որպեսզի նա գրի իրեն։ Լուիզային դիմավորելու է Կավալլարոն Միլանում։ Լևոնին հուզում է այդ հանգամանքը և վճռում, որ պետք է գնա Իտալիա՝ Լուիզային տեսնելու։ Նա սկսում է նվագել «Արքայական յախտա» անունով պանդոկում, որտեղ ամեն նվագի համար վաստակում էր 10 կոպեկ։ Լևոնն աստիճանաբար սկսում է վատ սովորություններ ձեռք բերել, բերանից այժմ խմիչքի հոտ էր գալիս։ Խմել նրան ստիպում էին նավաստիները, ովքեր հաճախակի էին այցելում այդ պանդոկ։ Նրան խորհուրդ են տալիս հեռանալ այդ վայրից, սակայն նա ասում է, որ շուտով գնալու է, արդեն հավաքել է 150 ռուբլի։

Մի քանի օր հետո նա թալանվում է սրիկաների կողմից, ովքեր գողանում են Լևոնի կոշիկները, կիթառը և բաճկոնը։ Իր աշխատած 150 ռուբլին նա պահում էր ձախ կոշիկի մեջ. փողը նա փաթաթել էր թղթի մեջ, դրել կրունկի կողմում, վրան կաշի խփել։ Նա չէր ցանկանում այն տանը պահել, քանի որ մայրը կարող էր գտնել և այլևս չվերադարձնել։ Նրանք դիմում են Իցկոյի հորը, սակայն որոնումներն անցնում են ապարդյուն։ Ահա այս ամենից հետո Լևոնին ասում են, որ Լուիզան ամուսնացել է Կավալլարոյի հետ։

Այս ամենը լսելուց հետո, Լևոնը ձևացնում է, թե ամեն ինչ կարգին է։ Առավոտ էր, Լևոնը չկար ու չկար, նրան փնտրում էին ամենուր, սակայն անարդյունք։ Այդ ժամանակ լսվեց անսովոր մի աղմուկ, դա Իցկոյի և երկու ոստիկանների ձայներն էին, որոնք բերում էին Լևոնին։ Նրան նավաստիները հանել էին «Խերսոն» շոգենավի տակից, որով երկու շաբաթ հետո նա պիտի մեկներ Իտալիա…

Պատվի համար

Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել է նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով ընկերոջ ընտանիքը։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ Էլիզբարովի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն իրեն ու իր «պատիվը» պաշտպանելու համար Էլիզբարովը պատրաստ է ամեն ստորության. նա կրակն է նետում Օթարյանի փաստաթղթերը, որ Մարգարիտի մոտ էին։ Մարգարիտն Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, սակայն դրանք այրվեցին։ Հայրն այրեց իր աղջկա պատիվը. այսպես է մտածում Մարգարիտն ու ինքնասպանություն է գործում՝ չցանկանալով ապրել առանց պատվի։ Յուրաքանչյուրի մոտ պատիվ հասկացողությունը ընկալվում է յուրովի։ Էլիզբարյանի համար պատիվ է համարվում իր անունը, նա չի ուզում բոլորն իմանան, որ ինքը խաբեությամբ է հարստություն դիզել։ Բագրատը երազում է հզոր ֆինանսական սյուն դառնալ, Ռոզալիան անխնա վատնում է հոր փողերը։ Նրա համար կարևոր է միշտ լավ տեսք ունենալը։ Մարգարիտի համար կարևոր է ազնիվ լինելը։ Նա ինքը ազնիվ մարդ էր և կարևոր էր համարում թղթերը հետ վերադարձնելը, քանի որ դրանք միակ ապացույցներն էին, որ ուներ Օթարյանը։ Սակայն կա մի հանգամանք. Երբ հայրը կրակն է նետում փաստաթղթերը, Մարգարիտը չի ասում, թե հայրն այրեց փաստաթղթերը, այլ ասում է՝ հայրն այրեց իր պատիվը։ Նա Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, դրանք այրվեցին, այրվեց իր պատիվը, ուրեմն՝ չարժե ապրել առանց պատվի։ Նա ասում է՝ փաստաթղթերն ինքն է այրել, ինքնասպանությունից առաջ կամենալով փրկել գեթ հոր պատիվը, նույնիսկ այդ պահին նա պաշտպանում է հորը, նույնիսկ մահից րոպեններ առաջ։ Բայց, իհարկե, նրան ոչ ոք չի հավատում։ Բոլորը գիտեին, որ Մարգարիտը նման արարքի ընդունակ չէ։ Նա դուրս է գալիս, և րոպեններ հետո հայտնվում է Սուրենը ու ասում, որ Մարգարիտը ինքնասպան եղավ։ Բոլորի հայացքները փոխվում են։ Օթարյանը վազում է և տեսնում Մարգարիտին անշնչացած։ Բոլոր կերպարները վերցված են կյանքից։

Posted in English

Lesson 22

Fill in the Blanks

Place one of the new words in each of the blanks below

  1. Wayne’s parents yelled at him because he was known as a delinquent.
  2. The courts will penalize you if you don’t obey the law.
  3. Are you satisfied with your vocation or are you thinking of getting a different job?
  4. Five persons were being questioned by the police about the brutal* homicide.
  5. acknowledged the fact that I received the tapes.
  6. When Steve asked his girlfriend to marry him, he did not anticipate* that she would _ _
    him.
  7. The warden of the prison set up stricter rules.
  8. Mrs. Fried’s spouse came home weary* after each day’s work.
  9. It is often unstable persons who commit serious crimes.
  10. Clara felt as if she had been deprived of the better things in life.
  11. Justice was served when the villain* was put behind bars.
  12. joseph was the beneficiary of large sums of money from his uncle’s insurance policy.

Matching

Match the 12 new words in Column I with the definitions in Column II.

  1. warden – c. person in charge of a prison
  2. penalize – h. declare punishable by law or rule
  3. justice – k. fair dealing
  4. delinquent – f. a criminal
  5. vocation – j. occupation
  6. spouse – i. husband or wife
  7. homicide – a. murder
  8. acknowledge – b. admit to be true
  9. unstable – d. not firmly fixed
  10. beneficiary – g. person who receives benefit
  11. reject – I. refuse to take, use, believe, grant, etc.
  12. deprive – e. take away from by force
Posted in Ուս․ պլան

2021-2022 ուս․ պլան

  • Հայոց լեզու- Հասմիկ Ղազարյան
  • Գրականություն-Հասմիկ Ղազարյան
  • Մաթեմատիկա(ընտրություն)- Արման Երանոսյան
  • Անգլերեն(ընտրություն)- Իրինա Ապոյան
  • Հայոց պատմություն- Վահրամ Թոքմաջյան
  • Սպորտ- թենիս
  • Պար, երգ
Posted in Գրականություն

Գևորգ Մարզպետունի

«Գևորգ Մարզպետունի»ն, հայ անվանի գրող Մուրացանի (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) պատմավեպը։ Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Պատմավեպը գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին, Թիֆլիսի «Արձագանք» ամսագրում։ Առանձին գրքով այն լույս է տեսել 1912 թվականին։

Հեղինակը վեպում պատկերում է Հայաստանը 10-րդ դարում՝ արքա Աշոտ Բ Երկաթին, իշխան Գևորգ Մարզպետունուն, հայ-արաբական պատերազմը, երկրի ներսում տիրող իրավիճակը, տարբեր իշխանների ու նախարարների քաղաքականությունը և այլն։ Վեպը հիմնված է իրական պատմական փաստերի վրա։

Մուրացանը նկարագրում է Հայաստանը 10-րդ դարում։ Երկիրը կառավարում է «հաղթանդամ» արքա Աշոտ Բ Երկաթը՝ Բագրատունիների արքայատոհմի ներկայացուցիչը։ Ժողովրդի մեջ նա անմահացավ այն ժամանակ, երբ աշխույժ զինված պայքար սկսեց երկար տարիներ Հայաստանը ասպատակող արաբների դեմ։ Պատերազմում հաղթում է Յուսուֆ ամիրային։ Աշոտ Բ-ն կարողացավ վրեժխնդիր լինել որոշ «հագարացի» (արաբ) զորապետերից, որոնք մասնակցել էին իր հոր Սմբատ Ա-ի սպանությանը։ Վրեժը չի հասնում միայն դավաճան Գագիկ Արծրունուն, ում օգնությամբ «հագարացիք» մահապատժի ենթարկեցին Սմբատ Բագրատունուն։ Արծրունին վերջիվերջո Վասպուրականի թագավոր է հռչակվում։

Սակայն խաղաղ կյանքը երկար չի տևում։ Դարձյալ սկսվում են արաբ ժողովրդի ասպատակությունները դեպի հայ հողեր։ Հայաստանը նորից ընկնում է արաբական լծի տակ։ Երկրի ներսում թշնամական իրավիճակ է տիրում։ Իշխաններ Սահակ Սևադան և Ցլիկ Ամրամը, անձնական տարաձայնություններից ելնելով, ապստամբություն են բարձրացնում արքայի դեմ։ Համարյա բոլոր իշխաններն ու նախարարները փակվում են իրենց ամրոցներում և սպասում, թե ինչով կավարտվի ընդվզումը։

Այս ամենը տեսնելով՝ ոտքի է ելնում խիզախ ու հայրենասեր իշխան Գևորգ Մարզպետունին։ Մարտնչելով թշնամիների դեմ՝ նա միաժամանակ փորձում է խելքի բերել ապստամբներին, փորձում է համախմբել բոլոր հայ զորապետերին, նախարարներին։ Մարզպետունին ոգևորում է արքա Աշոտ Երկաթին, երբ մարտի դաշտ է իջնում ընդամենը քսան հոգով և խորամանկությամբ կարողանում է հաղթել թշնամուն։ Դրանից հետո Աշոտը, որ առաջ հոգեպես ծանր վիճակում էր գտնվում, կազմակերպում է հայտնի Սևանի ճակատամարտը։

Աստիճանաբար երկրում ազատության և խաղաղ կյանքի հույսեր են հայտնվում։

Posted in English

5 Reasons Why Education is the Key to Success

Civil rights activist Martin Luther King, Jr. once said, “The function of education is to teach one to think intensively and to think critically. Intelligence plus character — that is the goal of true education.” His words still ring true today. Even at a high school level, students are encouraged to analyse texts, numbers and trends to allow them to see society in a new light. This broadens the mind and helps us to see the world afresh. But there are many other fantastic reasons that education is good for us — and many ways in which it can be the key to professional success.

1. It helps you gain personal control of your life

You might not have been born into the life you want to live forever. And that’s where education can help. By getting an education, you give yourself the chance to change your life for the better.

2. It helps to make the world a better place

As you gain your education, you’ll be gaining a deeper understanding of what’s right, wrong, fair and unfair. As you develop your reasoning and critical thinking skills, you’ll be able to apply these skills to situations in your life. You’ll be aware of your rights and responsibilities as a citizen. You’ll make more balanced personal judgments and over time, you’ll apply these to society and help to make the world a better place.

3. If gives you the skills required for employment

As you progress through a college degree, you’ll learn how to manage your time; how to juggle several tasks at the same time and how to interact with all kinds of people.

4. Education allows you to turn your dreams into a reality

When Mark Zuckerberg was at college, he dreamed of a more connected society and invented Facebook. The rest is history. But even if you don’t invent a website that will change the world, college can connect you with the chance to live your dreams.

5.Education helps you channel your energy

Whether you’re learning woodwork or business economics, singing or coding, the chance to follow a curriculum from start to finish gives you the chance to channel your energy out of your body and brain and into something else in a targeted way. Learning a new skill or subject can help you feel more energetic, purposeful and positive about life in general.

Posted in English

504 еssential words

1. The first time a message was transmited over a telegraph was in 1840.

2. Can you confirm that this is your handwriting

3. I took a detour to avoid traffic.

4. We were all very weary after the long trip.

5. There is merit in being a good listener.

6. The judge listened to the burglar’s of plea not guilty.

7. The runner and catcher were about to collide at home plate.

8. Tyrone was relieved that he didn’t have any more work to do.

9. When you run a company you have at least one new dillema every day to solve.

10. Did you verified our reservations at the hotel?

11. We were baffled as to who murdered the wretched* old man.

12. After having been married to Arthur for thirty years, Selma could anticipate going to say.