Posted in Նախագծեր, Առցանց ուսուցման շաբաթ, Գրականություն

Համո Սահյան

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Ստեփան Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.

Դուք հոր նման խիստ եք եղել,Ու հոր նման ներող,Ձեր խորհուրդը խորն է եղելՈւ խրատը՝ գերող։


1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։

Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Նրա աճյունը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում։

Անունդ տալիս

Այս բանաստեղծույոնը գրելուց հեղինակը հիշում է իր հայրենիք՝ Հայաստանը և արտահայտում իր մտքերը թղթին: Հայաստան անունը նրա մոտ առաջացնում է որոշկի հիշտակներ: Նա հիշում է Ժայռի մեջ մի փոքր տուն, հիշում է կամորջին կառուցած ծիծեռնակի բուն: Հիշում է թեքված մատուռը, հիշում է ավերակները և բարդի դռները: Հիշում է լքված մի թոնիր, որը մամռոտվել էր, իսկ խոռոչում աճել էր մասրենու փարթամ թուփ: Հիշում է հնացած քարերը և հեռավոր ձիերի դոփյունը: Հիում է արևոտ լեռը: Գագաթից հոսում էր աղբյուրը հայրենիքի շուրթեր մեջ: Հիշում է արտերը և հեռվում երևացող մենավոր բարդու խշխշոցը:

Անտառում

Համո Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը բնության գեղեցիկ պատկերի նկարագրություն է: Հեղինակը պատկերավորման միջոցով կարողացել է արտացոլել  շնչող բնության կենդանի տեսարանը: Անտառում ամպի ծվեններ կային, կապույտ մշուշներ, օրոր էր ասում աշունն անտառին, սակայն անտառի քունը չէր տանում: Հեղինակը բերում է խոնավ անտառի պատկերը, կածանը, որտեղով մարդկային հետքեր են քայլել: Հետո բնության պատկերը կարծես իր արտացոլանքն է գտնում  վայրի նշենու ու արծաթված սունկի տեսքով: Չորրորդ քառատողում հեղինակը բնության մաս է դարձնում եղնիկին ու իր հորթին: Նրանք կարծես միաձուլված են բնությանը, իսկ որսկանը նրանց կորած հետքերն է որոնում: Կենդանի հերոս է փայտահատը, ով շարունակում է իր տաք սղոցը յուղել և բնության պատկերի մի մասը կազմել: Անտառի պատկերից զատ, հեղինակը տալիս է նաև անտառապահի տան, վառվող խարույկի և իրար հետ զրույց անող եղևնու և սոճու պատկերը:

Վերջին քառատողով հեղինակն ամփոփում է անտառում տիրող խորհուրդը: Մարդու և բնության ներդաշնակության և անխախտելիության օրինաչափությունը:

Իմ քարափներն ու ես

Իմ կարծիքով, երբ մարդ անվերջ ներում է, չի նեղանում մարդկանինց, դա կոչվում է անվերջ համբերության հանդես: Ինձ թվում է անվերջ ներելը սխալ է, մարդիկ կարող են օգտվել դրանից, բայց նաև մարդկանցից հեռու լինելն ու չվստահելը նույնպես ճիշտ չէ, մարդ պետք է իմանա արաջին հերդին ում հետ շբվի և ում է կարելի վստահել: Անվերջ համբերություն հնարավոր է ունենալ միայն այն մարդկանց հետ, ովգեր փորձում են փողվել և ուզում են ճիշտ ճանապարհի վրա կանգնել: